ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Բիսկվիթ:
Ձու 2 հատ,
Շաքարավազ 80գ,
80գ ալյուր,
փխրեցուցիչ 1 թեյի գդալ,
Նարնջի կրեմ:
2.5 բաժակ նարնջի հյութ,
Վանիլին 1 հատ,
Շաքարավազ 2/3 բաժակ,
Սերուցքային կրեմ:
Տնական թթվասեր 250գ,
1 բաժակ մածուն,
Շաքարավազ 2/3 բաժակ,
Վանիլին 10գ,
30գ շոկոլադ:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Բիսկվիթ:
Ձուն հարել շաքարավազի հետ: Ափսեն, որի մեջ հարում եք ձուն եւ շաքարավազի դնել կաթսայի վրա, որի մեջ լցված է տաք ջուր (ափսեն չպետք է կպչի ջրին, իսկ ջրով լի կաթսան չպետք դրված լինի կրակի վրա): Հարել մոտ 5 րոպե, ծավալը պետք է ավելանա 3-4 անգամ: Ափսեն վերսնել ջրով կաթսայի վրայից եւ ավելացնել ալյուրի եւ փխրեցուցիչի խառնուրդը: Խառնել մինչեւ ստացվի համասեռ խառնուրդ: Ֆորմայի տակը եւ կողքերը, որի մեջ պետք է թխել բիսկվիթը դնել թխելու 0համար նախատեսված թուղթ, վրան քսել յուղ եւ լցնել խմորը: Ֆորմանյի չափսերը պետք է լինեն 20x20 սմ:
Թխել 180 աստիճանի տակ 20 րոպե: Թխելուց հետո թողնել սառչի, որից հետո շերտաձեւ կիսել բիսկվիթը 2 հավասար մասերի: 1/2 բաժակ նարնջի հյութը լցնել բիսկվիթի վրա, որ ներծծվի:
Նարնջի կրեմ:
1/2 բաժակ նարնջի հյութին ավելացնել վանիլին եւ խառնել:
Մնացած նարնջի հյութին ավելացնել շաքարավազ, հասցնել եռման աստիճանի ավելացնել վանիլին եւ խառնելով եփել մինչեւ ստացվի պինդ խառնուրդ:
Ֆորմայի տակ դնել թուղթ, վրան դնել բիսկվիթի 1/2 կտորը, վրան լցնել դեռ տաք վիճակում գտնվող նարնջի կրեմը, տարածել, վրան դնել մյուս բիսկվիթի կտորը: Դնել սառնարանի մեջ:
Սերուցքային կրեմ:
ժելատինը լցնել 60մլ ջրի մեջ եւ դնել տաք ջրով ափսեի վրա:
Թթվասերին ավելացնել մածուն, շաքարավազ, վանիլին եւ հարել: Վերջում բարակ շերտով լցնել ժելատինը:
Ստացված սերուցքային կրեմը լցնել բիսկվիթի 2-րդ կտորի վրա: Դնել սառնարանի մեջ 4 ժամ:
Պատրաստի թխվածքը հանել ֆորմայի միջից, վրան ցանել քերած շոկոլադ:











