Այն, թե ինչպես եք ձեզ պահում տղամարդու հետ զրուցելիս, մեծ ազդեցություն է ունենալու հետագա ողջ շփման համար։ Խոսքը վերաբերվում է թե առաջին ժամադրության ժամանակ զրույցին, թե սովորական զրույցներին՝ տանը, ընթրիքի ժամանակ։
Ահա 4 գլխավոր սխալները, որոնք թույլ են տալիս կանայք տղամարդկանց հետ զրուցելիս։
1, Միանգամից ասել այն, ինչ կգա մտքին։
Մտքերը միշտ չէ, որ պետք է բարձրաձայնել։ Դրա համար նախքան ինչ-որ բան ասելը՝ մտածեք, թե ձեր ասածն ինչ հետեւանքներ կարող է ունենալ։ Հատկապես, եթե խոսքը վերաբերվում է կոնֆլիկտներին ու հարցերին, որոնց շուրջ տարբեր կարծիքներ ունեք։
2, Ընդհատել։
3, Ստիպել նրան գուշակել։
Մի սպասեք, մինչեւ տղամարդը գուշակի, թե ինչ է ձեզ պետք։ Ավելի լավ է, ասեք ուղիղ, քան մտքում հույս ունենաք, թե նա ինչ-որ բան գուշակելու է։
4, Լռել, երբ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս։
Հաճախ կանայք լռում են, չեն ասում, որ ինչ-որ բան իրենց դուր չի եկել, եւ դա նրանց մեծագույն սխալն է։ Պետք է ասել, խոսել, որպեսզի կարողանաք փոխզիջումների հասնել, լռությունը միայն վնասելու է։











