Ամանորի 4 վտանգավոր գործոնները


Ամանորի 4 վտանգավոր գործոնները
Դեկտեմբեր 29 11:55 2019
Ռուս բժիշկները զգուշացրել են Ամանորի հիմնական վտանգավոր գործոնների մասին՝ այս մասին տեղեկացնում է medikforum.ru-ն։ Նրանք առանձնացրել են այդ գործոններից 4-ը․
 
Թունավորում
Մասնագետների խոսքով՝ սննդային թունավորումները լուրջ պատճառ են բժիշկների օգնությանը դիմելու համար, քանի որ դրանք կարող են հանգեցնել ստամոքսի խոցի, խոլեցիստիտի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացման։
 
Ցրտահարում
Մաքուր օդում զբոսնելը, իհարկե, առողջարար է, սակայն ալկոհոլի առկայությունը օրգանիզմում կարող է բթացնել ցրտի հանդեպ զգայունակությունը, ինչը հղի է ցրտահարման վտանգով։
 
Քնի ռեժիմի խանգարում
Ամանորյա արձակուրդի ժամանակ օրգանիզմը հետ է վարժվում վաղ արթնանալուց, և նախկին ռեժիմին վերադառնալը տևում է մոտ մեկ ամիս։ Դա հանգեցնում է իմունային համակարգի թուլացմանը։
 
Վարակներ
Բժիշկները խորհուրդ են տալիս մասսայական կուտակման վայրերում հնարավորինս նվազեցնել դեմքին մատներով դիպչելու դեպքերը։ Ցանկալի է կրել բժշկական դիմակներ, իսկ տուն վերադառնալիս լավ լվանալ ձեռքերը։