1. Սա իսկական վիրահատություն է, որի ժամանակ ամուսինը հաստատ չի կարող ներկա լինել
Եթե բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ ամուսինը կարող է ներկա գտնվել և հոգեպես աջակցել կնոջը, ապա կեսարյան հատման պարագայում կինը մնում է միայնակ: Սա իսկական վիրահատություն է, որին ներկա են միայն բժիշկներն ու բուժքույրերը:
2. Կինը չի կարող միանգամից իմանալ՝ լավ է անցել ծննդաբերությունը, թե ոչ
Կեսարյան հատումը բժշկական անհրաժեշտություն է՝ պայմանավորված հղիության ընթացքում բարդացումներով: Վիրահատությունը տեղային անզգայացմամբ է իրականացվում:
3. Կեսարյան հատումն իսկական վիրահատություն է՝ կտրվածքներով, վերքերով և կարերով
Կեսարյան հատման ժամանակ կնոջ արգանդը կտրում են փորի միջով, որպեսզի այնտեղից հանեն երեխային: Եվ խոսքը փոքր կտրվածքի մասին չէ: Նմանատիպ ծննդաբերությունից հետո վերականգնման պրոցեսն ավելի երկար է տևում: Կինը ահավոր ցավ է զգում անգամ տարրական քայլելու ժամանակ:
4. Այս կանայք հիանալի են
Այս կանանց մարմնի վրա ընդմիշտ մնում է մեծ սպի, որը մինչև կյանքի վերջ հիշեցնելու է այն ողջ ցավի մասին, որը նա վերապրել է իր երեխային լույս աշխարհ բերելու համար: Սակայն սա մի սպի է, որի համար երբեք պետք չէ ամաչել:













