Շատերը կարծում են, որ տնային տնտեսությամբ զբաղվելն ու չաշխատելը կնոջ համար հեշտ ու հիանալի տարբերակ է։ Ուսումնասիրությունները, սակայն, լրիվ հակառակն են ցույց տալիս։
Demography հանդեսում հրապարակված նոր աշխատությունում ասվում է, որ կանայք, ովքեր միջին տարիքում աշխատել են, վճարվել աշխատանքի դիմաց, մեծ տարիքում զզգալիորեն ավելի լավ ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում են լինում, ի տարբերություն չաշխատող կանանց, ովքեր տնային տնտեսությամբ են միայն զբաղվել։ Նշվում է, որ աշխատած կանայք նաեւ ավելի երկար են ապրում։
ԱՄՆ-ի Մաքս Պլանկի անան ժողովրդագրական ուսումնասիրությունների ինստիտուտի մասնագետները խոշոր ուսումնասիրություն են արել։ Արդյունքները հիմնված են 5 083 կնոջ տվյալների վրա, սկսվել են 1967 թվականին, երբ այդ կանայք 30-44 տարեկան էին եւ շարունակվել մինչեւ 2003 թ․՝ նրանց 66-80 տարեկանը։
Արդյունքում պարզվել է, որ կանայք, ովքեր հիմնական, վճարվող աշխատանք են ունեցել ուսումնասիրությունները մեկնարկելուց հետո առաջին 20 տարիների ընթացքում, հետագայում ավելի քիչ են բողոքել առողջոթյունից, ավելի երկար են ապրել, քան այն կանայք, ովքեր չեն աշխատել, զբաղվել են միայն տնային տնտեսությամբ։
Մանանագետները նշում են՝ աշխատանքը կնոջ առողջության վրա բարենպաստ ազդեցություն է թողնում, անգամ եթե այդ աշխատանքը շատ լավատեսական չէ։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










