Ինչպես դառնալ ավելի սեքսուալ և գրավիչ


Ինչպես դառնալ ավելի սեքսուալ և գրավիչ
Դեկտեմբեր 23 23:50 2019

Շատ կանայք նշում են, որ ներկելով մազերը այլ գույն նրանք սկսել են ավելի շատ ուշադրության անդրադառնալ տղամարդկանց կողմից: Միթե՞ սեքսուալ լինելու համար բավական է ներկել մազերը:

 

Սեքսոլոգները նշում են, որ մեզ հաճախ ձգում է հակառակ գենոտիպը: Հենց դրա համար հարավային տղամարդիկ շատ են սիրում շիկահերներին, իսկ բաց մաշկով տղամարդիկ սիրում են ասիական արտաքինով, մուգ մաշկով աղջիկների: Այս գիտելիքները սակայն ձեզ չեն օգնի զարգացնել սեքսուալությունը, քանի որ դուք չեք կարող փոխել մաշկը և չեք կարող հարմարվել ամեն տղամարդու:

 
 
Реклама 01:08

 

Ինչպե՞ս զարգացնել սեքսուալությունը

 

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ սեքսուալ են համարում․

 

- երազկոտ, փոքր-ինչ հեռացված հայացքը

- նրբությունը, զգացմունքայնությունը

- սերը ռիսկի և սուր զգացողությունների նկատմամբ

- թեթև բնավորությունը, հումորի զգացումը

- կյանքի նկատմամբ դրական տրամադրվածությունը

- որոշ մասնագիտություններ։

 

 

 

Համարվում է, որ հասուն տղամարդկանց ավելի շատ ձգում է անկեղծությունը և դրական տրամադրվածությունը և ոչ «մութ ռոմանտիկան», որը ավելի շատ դեռահասների երազանքներում է:

 

Բացի այդ, գոյություն ունի հետազոտություն «արտաքին» սեքսուալության մասին՝ դիմահարդարման, սանրվածքի, հագուստի, որոնք գրավիչ են թվում տղամարդկանց համար․

 

- բնական դիմահարդրում

- երկար ալիքավոր մազեր

- սովորական կոշիկներ՝ միջին բարձրության կրունկի վրա

- կիպ ջինսեր

- շրջագեստներ։

 

Ինչպե՞ս դառնալ սեքսուալ կին

 

 

Քանի որ մարդիկ տարբեր են, երկար մազերը, հումորի զգացումը, ուղեկցորդուհու մասնագիտությունը չի երաշխավարում հաջողություն, սակայն մեծացնում են հնարավորությունները:

 

Սեքսուալ դառնալու համար, պետք է սովորել ուշադիր լինել: Եթե դուք հետևեք տղամարդուն և լսեք նրան առաջին ժամադրության ժամանակ, ապա կզգաք, թե ինչն է նրան դուր գալիս և ինչ է նա ակնկալում ձեզանից:

 

Ավելի ազատ դառնալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս պարերով զբաղվել: Վերջինս ձեզ ինքնավստահություն կտա և կբարձրացնի տրամադրությունը:

 

Կանացի սեքսուալությունը ներսից է գալիս՝ բաց զգեստը և երկար մազերը բավական չեն լինի: Ուրիշներին դուր գալու համար պետք է առաջին հերթին հասկանաք և սիրեք ինքներդ ձեզ:

 

Մարդկանց գրավում են յուրահատուկ անհատական գծերը, այդ պատճառով վառ անձնավորությունները, անկախ իրենց արտաքինից, ունենում են շատ երկրպագուներ:

 

Եղեք բնական, վստահ, բաց, ուրախացեք կյանքին, դա անպայման ձեզ գրավչություն կհաղորդի նրա աչքերում: