Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սուրբծննդյան տոներին ընդառաջ երեխաների հետ մեկնել է Նյու Յորք, գրում է Daily Mail-ը:
Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս 39-ամյա Քիմը կրել է օձի կաշվի տպանախշով բաճկոն, կանաչ շապիկ և վարդագույն տաբատ: Իրապատում շոուի աստղն իր տեսքն ամբողջացրել է շագանակագույն ակնոցով և նարնջագույն սպորտային կոշիկներով:
Մանհեթանի հյուրանոց ժամանելիս Քիմը եղել է իր երեխաներից երկուսի՝ 6-ամյա Նորթի և 4-ամյա Սեյնթի հետ:
Քիմի ավագ դուստր 6-ամյա Նորթը ոճային տեսք է ունեցել իր մարգարտյա մանյակով և սպիտակ պայուսակով:
Ավելի վաղ հեռուստաաստղն Instagram-ում տեսանյութ էր տեղադրել՝ ցուցադրելով «Սաքս Հինգերորդ Ավենյու»-ում իր և երեխաների՝ «Սառցե սիրտը 2» թեմատիկ սրահ այցելությունից որոշ կադրեր:










| Original enclosures: |










