«Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան կկայանա նաև ԱՄՆ-ում


«Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան կկայանա նաև ԱՄՆ-ում
Դեկտեմբեր 22 17:04 2019

Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի «Ալեքս» կինոթատրոնում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում է ֆիլմի ստեղծագործական խումբը:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան Արցախում և Հայաստանում կայացել էր հոկտեմբերին:

Դրամատիկ ժանրում նկարահանված ֆիլը նվիրված է Արցախյան պատերազմին: Իրադարձություններըտեղի են ունենում 2016 թվականին: Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է: Նկարահանումներն ընթացել են Հայաստանում, Արցախում, Լիտվայում: Ֆիլմն արտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն: