Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները սուրբծննդյան պուդինգ են պատրաստել վետերանների համար


Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները սուրբծննդյան պուդինգ են պատրաստել վետերանների համար
Դեկտեմբեր 22 16:18 2019

 

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի չորս սերնդի ներկայացուցիչները՝ տարեց միապետ Էլիզաբեթ 2-րդից մինչև մանկահասակ թագաժառանգ արքայազն Ջորջը, գալիք Սուրբ ծննդի կապակցությամբ տոնական պուդինգ են պատրաստել պատերազմի վետերանների համար:

Համապատասխան լուսանկարները, որոնցում պատկերված են թագուհին, նրա որդին՝ արքայազն Չարլզը, թոռը՝ արքայազն Ուիլյամը, ու ծոռը՝ արքայազն Ջորջը, հրապարակել է Daily Mail պարբերականը:

Նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդի և Մեծ Բրիտանիայի ապագա երեք թագավորների լուսանկարներն արվել են Բուկինգհեմյան պալատում:

Պարբերականը նկատում է, թե ինչ հիացած հայացքով է թագուհին նայում 6-ամյա ծոռանը:

Tert.am