Դիբալան համապատասխանում է Բարսելոնայի խաղաոճին.Չավի


Դիբալան համապատասխանում է Բարսելոնայի խաղաոճին.Չավի
Ապրիլ 11 19:01 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, ով այժմ պատշպանում է քաթարական «Ալ Սադի» գույները, կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան «Բարսելոնայում» հարմարվելու խնդիրներ չէր ունենա:

«Բարսելոնան» հետաքրքրված է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով, ով իր հերթին չի բացառում ակումբային գրանցման փոփոխությունը:

«Դիբալան համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին: Նա Աստծու կողմից տրված մեծ տաղանդ ունի և կարող է հանդես գալ յուրաքանչյուր գրանդ ակումբի կազմում: Իտալիայում Դիբալան կարևոր դեր է խաղում»,- Չավիի խոսքն է մեջբերում Marca-ն: