Որ՞ն է մարդու կյանքում ամենահիշարժան իրադարձությունը


Որ՞ն է մարդու կյանքում ամենահիշարժան իրադարձությունը
Դեկտեմբեր 22 10:12 2019

 

Հոգեբանները նշեն են, թե որն է այն իրադարձությունը, որը մնում է մարդու հիշողության մեջ ամբողջ կյանքի ընթացքում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու կյանքում ամենահիշարժան իրադարձությունն առաջին համբույրն է: Այդպիսի եզրակացության է եկել ամերիկացի Շերիլ Կիրշենբաումը, ով զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով: Նա կարծում է, որ առաջին համբույրն իր հետքն է թողնում մարդու կյանքում:

Առաջին նման փորձի ժամանակ մարդու օրգանիզմում տեղի է ունենում յուրահատուկ կենսաքիմիական ռեակցիա, որն անդրադառնում է մարդու ողջ հոգեբանական ֆոնի վրա:

Հետազոտողները նաև նշել են, որ կանայք և տղամարդիկ համբույրին տարբեր նշանակություն են տալիս. տղամարդիկ կարծում են, որ համբույրի միջոցով անսովոր էներգիա են փոխանցում կնոջը, իսկ կանայք համբույրի ժամանակ որոշում են, թե ինչքանով է զուգընկերը հուսալի: