Շաքարի չարաշահման եւս մեկ վտանգ է հայտնաբերվել


Շաքարի չարաշահման եւս մեկ վտանգ է հայտնաբերվել
Դեկտեմբեր 18 00:15 2019

Միջին հաշվարկով՝ յուրաքանչյուր երրորդը տառապում է անքնությունից։ Պարզվում է դրա պատճառներից մեկը կարող է լինել շաքարի չարաշահումը։

Այդ մասին է խոսում Կոլումբիայի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition հանդեսում։

Գիտական աշխատանքը ցույց է տալիս, որ սննդակարգում մեծ քանակի ռաֆինացված ածխաջրերի օգտագործումը բարձրացնում է անքնության հավանականությունը։ Ռաֆինացված շաքար պարունակում են սպիտակ հացը, գազավորված ըմպելիքները, քաղցրեղենը, շաքարը եւ այլն։

Որպեսզի պարզեն, թե ռաֆինացված ածխաջրերը ինչ ազդեցություն են ունենում քնի որակի վրա, գիտնականներն ուսումնասիրել են 53 069 կնոջ առօրյա։ Արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր շաքար շատ են օգտագործում, անքնություն ավելի հաճախ է առաջանում։

 

«Երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, օրգանիզմն արձագանքում է՝ ինսուլին արտադրելով, ինչն էլ իր հերթին բերում է օրգանիզմում մի շարք հորմոնների, այդ թվում ադրենալինի եւ կորտիզոիլ մակարդակի բարձրացման, որոնք խանգարում են քունը»,- նշված է գիտական աշխատության մեջ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո