Սիրում եմ քեզ ավելի, քան բառերը կարող են նկարագրել. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է դստեր 1-ամյակը


Սիրում եմ քեզ ավելի, քան բառերը կարող են նկարագրել. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է դստեր 1-ամյակը
Ապրիլ 11 12:32 2017

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի փոքրիկ դուստրը՝ Ռիտան, այսօր դառնում է մեկ տարեկան։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը շնորհավորել է դստերը՝ նշելով, որ նրան իր կյանքում ունենալն օրհնանք է։

«Շնորհավոր առաջին տարեդարձդ, իմ արքայադուստր: Քեզ մեր կյանքում ունենալն օրհնանք է: Առողջողություն ու երջանկություն եմ մաղթում քեզ: Սիրում եմ քեզ ավելի, քան բառերը կարող են նկարագրել: Շնորհակալ եմ Աստծուն մեզ՝ քո կյանքի մի մասը լինելու հնարավորությամբ օրհնելու համար: Շատ եմ քեզ սիրում», - Facebook-յան իր էջում գրել է Յ. Մովսիսյանը։