«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպմանը: «Մենք պետք է երկու գերազանց հանդիպում անցկացնենք, որպեսզի կիսաեզրափակիչ դուրս գանք: Եթե ինչ որ մեկն էլ կարող է «Ռեալին» դուրս մղել Չեմպիոնների լիգայից, ապա դա մենք ենք: «Բավարիայում» ես տարբեր մարզիչների հետ եմ աշխատել: Անչելոտին իմ վրա մեծ տպավորություն է թողել: Անկասկած, նա հիանալի հիշողություններ ունի Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ հաղթանակի հետ կապված, սակայն այժմ նա կենտրոնացած է «Բավարիայի» վրա և ամեն ինչ կանի, որպեսզի հաղթենք», ասել է Ռումենիգեն:










