Ինչպես հաղթահարել անքնությունը 120 վայրկյանում


Ինչպես հաղթահարել անքնությունը 120 վայրկյանում
Դեկտեմբեր 8 20:58 2019

Գիտնականները հատուկ մեթոդ են գտել, որը կարող է օգնել նրանց, ովքեր տառապում են անքնությամբ։ Այս հատուկ տեխնիկայի միջոցով մարդ կարող է քնել 2 րոպեի ընթացքում, հայտնում է Mirror-ը։

Այդ մեթոդը պարզ է, քնելու համար նախ պետք է միտքը մաքրել։ Դրա համար պետք է անել հետեւյալ քայլերը՝

Թուլացնել դեմքի մկանները, այդ թվում՝ բերանի, լեզվի, աչքերի շրջանի

Ցած կախել ուսերը եւ հնարավորինս թուլացնել ձեռքերը

Արտաշնչել՝ չլարելով կուրծքը

Թուլացնել ոտքերը

Սակայն բոլոր այս գործողությունները չպետք է մեկ րոպեից ավելի տեւեն։ Դրանից հետո գալիս է վիզուալիզացման հերթը։ Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հանգստացնող տեսարան պատկերացնել՝ նավակ՝ լճի վրա, հարմարավետ անկողին՝ մութ սենյակում եւ այլն։ Մեկ րոպե էլ պետք է տեւի պատկերացման փուլը։

Մասնագետներն ասում են, որ այս մեթոդը իրոք աշխատող է, սակայն ոչ բոլորին կարող է օգնել, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր առանձնահատկություններն ունի։