Նեյմարը բաց կթողնի Էլ կլասիկոն


Նեյմարը բաց կթողնի Էլ կլասիկոն
Ապրիլ 10 19:52 2017

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Մալագայի» հետ խաղում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հեռացվել էր խաղադաշտից:

Ըստ Marca-ի տեղեկությունների` բրազիլացին կորակազրկվի 3 խաղով խաղադաշտից հեռանալուց հետո մրցավարի հասցեին հեգնական ծափահարությունների համար:

Հաղորդվում է, որ կարգապահական կոմիտեն որոշման մասին պաշտոնապես կհայտարարի հինգշաբթի` ապրիլի 13-ին: Սպասվում է, որ «Բարսելոնան» կբողոքարկի տվյալ որոշումը, չնայած նմանատիպ որոշումները հազվադեպ են չեղարկվում: