Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Թինա Կանդելակիին (ֆոտո)


Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Թինա Կանդելակիին (ֆոտո)
Ապրիլ 10 16:09 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Матч ТВ» ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիին, որն անդրադարձել էր Հայաստանի հավաքականի ավագի գոլին «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:

«Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»,- ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհու թվիթերյան գրառումը մեկնաբանել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին Մխիթարյանի գոլից հետո կատարել էր հետեւյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:

Հենրիխ Մխիթարյանի գրառումից հետո Կանդելակին գրել է, որ ֆուտբոլիստին սիրում է իր մայրն ու Թբիլիսիի բոլոր հայերը, ինչին 28-ամյա կիսապաշտպանը պատասխանել է. «Մեծ շնորհակալություն ձեր մորը եւ Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»: