Ինչպիսի՞ն է Լոնդոնում վարձով տրվող ամենաթանկարժեք տունը․ ամիսը 325 000 դոլար.լուսանկարներ


Ինչպիսի՞ն է Լոնդոնում վարձով տրվող ամենաթանկարժեք տունը․ ամիսը 325 000 դոլար.լուսանկարներ
Դեկտեմբեր 1 14:29 2019

Լոնդոնի One Hyde Park ռեզիդենցիալ թաղամասում գտնվող տունը դարձել է Լոնդոնի ամենաթանկ վարձակալվող տունը։ Վարձակալը տարեկան պետք է վճարի 3.8 մլն դոլար։

5 ննջարան և 5 սանհանգույց ունեցող բնակարանը գտնվում է One Hyde Park-ի ամենաթանկ հատվածում։ Այն ունի նաև 5 ընդունելության սենյակներ, 2 մեքենայի համար կայանատեղի և քաղաքի հիասքանչ տեսարան։

Բնակարանի սեփականատերը այն վարձակալությամբ է տալիս ամիսը 325 հազար դոլարով կամ շաբաթը 75 հազար դոլարով։

 
 
Реклама 07

One Hyde Park-ը կառուցվել է միլիարդատերեր Նիք և Քրիստիան Քենդիների կողմից։ Աշխարհի ամենահարուստ մարդիկ արդեն իսկ բնակարաններ ունեն այնտեղ։