Կինը խանութում ծննդաբերել է եւ երեխային տոպրակով թողնելով շուկայում՝ հեռացել


Կինը խանութում ծննդաբերել է եւ երեխային տոպրակով թողնելով շուկայում՝ հեռացել
Նոյեմբեր 30 00:45 2019

Այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Եսենտուկի քաղաքում կինը խանութում երեխա է լույս աշխարհ բերել, ապա նորածին աղջնակին դրել է տոպրակի մեջ, թողել քաղաքային շուկայի վաճառասեղանների մոտ ու հեռացել։

Նորածնին հայտնաբերել է շուկայի վաճառողուհիներից մեկը եւ շտապօգնություն կանչել։

Բարեբախտաբար, աղջնակը ողջ է մնացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկաններին հաջողվել է պարզել կնոջ ինքնությունը։ Նա 35 տարեկան է, եւս երկու երեխա ունի։ Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո