52-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է ամսագրի շապիկի համար անկեղծ լողազգեստով


52-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է ամսագրի շապիկի համար անկեղծ լողազգեստով
Նոյեմբեր 29 20:32 2019

Ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնը նկարահանվել է ամսագրի համար՝ անկեղծ լողազգեստով: Զբոսանավի վրա կազմակերպված ֆոտոշարքի նկարահանումները, որոնք ֆիքսել են պապարացիները, հրապարակել է Daily Mail-ը:

52-ամյա դերասանուհին Maxim ամսագրի ավստրալական տարբերակի շապիկի համար նկարահանվել է խորը լանջաբացվածքով և բաց մեջքով սպիտակ ամբողջական լողազգեստով: Նա կերպարը լրացրել է հայելային արևային ակնոցներով:

Պարբերականը հայտնում է, որ նկարահանումը տեղի է ունեցել զբոսանավի վրա, ավստրալական Գոլդ-Կոստում: