«Այո, իմ նախկին ամուսինը կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն ամուսնալուծվել է


«Այո, իմ նախկին ամուսինը կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն ամուսնալուծվել է
Նոյեմբեր 27 11:06 2019

Գայանե Ասլամազյանը եւ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն շուրջ մեկ տարի է՝ միասին չեն: Այս մասին այսօր հաղորդավարուհին հայտնել է տեսաուղերձի միջոցով:

Նա նախ անդրադարձել է իր նախկին ամուսնուն, որի հետ ապրել է երկու տարի. «Թեեւ եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաեւ գեղեցիկ օրեր, եւ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Շնորհակալ եմ նրա հարազատներին եւ բարեկամներին, ովքեր այս ընթացքում եղել են մեր կողքին»:

Տեսանյութում Գայանեն նշել է, որ տասն ամսից ավելի է՝ բաժանված է.«Այդ մասին չէի խոսում, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի այն աղմուկին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում՝ մոտավորապես երկու շաբաթ: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»:

Video Player