Ծխելը թողնելուց հետո հաճախ մարդիկ գիրանում են։ Բժիշկ-դիետոլոգ Մարինա Մակշինան նշում է՝ սա, այսպես կոչված, զրկանքի կամ հանման համախտանիշը /синдромом отмены/։
«Երբ մարդ ծխելը թողնում է, նրա մոտ հանման համախտանիշ է սկսվում, նա փորձում է փոխլրացնել նիկոտինի արդյունքում ուղեղի գրգռման պակասը քաղցր կամ յուղոտ սնունդով, դրա համար էլ սկսում է գիրանալ»,- ասում է նա՝ նշելով, որ այդ համախտանիշը սովորաբար 2-3 շաբաթ է տեւում եւ անցնում։
Դիետոլոգը նշում է՝ եթե ծխելը թողնելուց հետո 3 շաբաթ ճիշտ սնվեք, չեք գիրանա։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս այդ ընթացքում ավելի շատ բանջարեղեն եւ մրգեր ուտել։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










