Բրիտանուհիներն ընտրել են տասնամյակի ամենաանհաջող զգեստները, որոնցով ներկայացել են հայտնիները (լուսանկարներ)


Բրիտանուհիներն ընտրել են տասնամյակի ամենաանհաջող զգեստները, որոնցով ներկայացել են հայտնիները (լուսանկարներ)
Նոյեմբեր 26 22:36 2019

Բրիտանուհիներն ընտրել են հայտնիների ամենավատ զգեստները, որոնցով վերջիններս անցել են կարմիր գորգով տարբեր ժամանակներ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նորաձևության առումով տապալված հայտնիների թվում հայտնվել են երգչուհի Լեգի Գագան, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ուրիշներ:

Առաջին տեղը զբաղեցրել է բրիտանուհի plus size մոդել, իրապատում շոուի մասնակից Ջեմմա Քոլինզը՝ դիզայներ Գերդա Թրուուբոնի հեղինակած նարնջագույն զգեստի պատճառով, որով ներկայացել էր ITV հեռուստաալիքի միջոցառմանը 2017-ին:

Հաջորդիվ քննադատության է արժանացել Լեդի Գագայի «մսային» զգեստը, որով երգչուհին ներկայացել էր MTV Video Music Awards-ին 2010-ին:

Նորաձևության տապալումների երրորդ հորիզոնականում հայտնվել է երգչուհի Մայլի Սայրուսը՝ չափազանց բաց հանդերձանքով, որը նա կրել էր MTV Video Music Awards-ի ժամանակ 2015-ին:

Մյուս ձախողումը Քիմ Քարդաշյանինն է, որը 2013-ին Met Gala երեկույթին ներկայանալու համար ծաղկավոր զգեստ էր ընտրել:

Տապալումների հնգյակը եզրափակել է Մեգան Մարքլը, որին նկատել են չափազանց մեծ համարի կոշիկ կրելիս: