1. Ամուսնությունը թուլամորթների համար չէ: Ամուսնությունը դժվար աշխատանք է:
2. Ամուսնության ընթացքում միշտ չէ, որ ցանկացած բան ստացվում է:
3. Ամուսնությունը ճշգրիտ գիտություն չէ: Այն հիմնված է պարզ սկզբունքների վրա՝ բարություն, հարգանք, հավատարմություն:
4. Ամուսնությունը նորաձևություն չէ: Այն միշտ կարևոր է համարվում:
5. Ամուսնության ընթացքում պետք է ուրախանալ ոչ թե նյութական իրերով, այլ հոգևոր արժեքներով: Այն, որ դուք ունեք այս ամուսնությունը, արդեն իսկ երջանկություն է:
Իմանալ ավելին
6. Ամուսնությունն անհամբերատարների համար չէ: Որոշ բաներ փոփոխելու համար ժամանակ է հարկավոր: Պետք չէ շտապել:
7. Ամուսնությունը քննադատության վայր չէ, այլապես հարաբերությունները կփլուզվեն:
8. Ամուսնությունը բնավ չի ենթադրում, որ ամուսինը պետք է հոգ տանի ձեր մասին: Դուք ինքներդ պետք է կարողանաք հոգ տանել ձեր մասին:
9. Ամուսնությունը չի կարող ձանձրալի լինել: Վերջինս երկու կյանք է, որը միասին դառնում է հետաքրքիր և հաճելի:
10. Ամուսնության ընթացքում կարող են լինել վեճեր: Սակայն եթե կարողանաք սովորել, թե ինչպես է պետք զիջել, ապա հաջողության բանալին ձեր ձեռքում կլինի:










