Ինչ չի կարելի անել վարսերը լվանալուց


Ինչ չի կարելի անել վարսերը լվանալուց
Նոյեմբեր 24 19:31 2019

Բոլորը ցանկանում են գեղեցիկ, խնամված մազեր ունենալ, սակայն շատ հաճախ ոչ մի միջոց չի օգնում: Ո՞րն է պատճառը:

1. Շամպունով գլուխը լվանալուց հետո մենք օգտագործում ենք կոնդիցիոներ և զարմանում, թե ո՞ւր է փարթամությունը: Բայց զարմանալի բան չկա, նուտրիենտները, որոնք առկա են դրանցում, ծանրացնում են մազերը և թույլ արմատները չեն կարողանում ծավալն ամրակայել երկար: Դա նույն է, ինչ յուղով ողողել գլուխը:

2. Գլուխը լվանալուց հետո մենք այն փաթաթում ենք սրբիչով: Այո, դա հարմար է, բայց այդպես մնացեք ոչ երկար, ամենաշատը` 5 րոպե: Թաց մազերը ծալվում են փաթաթելուց և սկսում կոտրատվել:

 

3. Եվ այսպես` մազերը լվացած են, ժամանակն է դրանք հարդարել: Այստեղ է մեր մյուս սխալը: Թաց մազերը սանրելու ժամանակ հեշտ են պոկվում և վնասվում: Ամենաճիշտը կլինի սանրել գրեթե չոր կամ արդեն չոր մազերը: Ծայրահեղ դեպքում օգտագործեք տափակ սանր` լայն և խոշոր ատամիկներով:

4. Մազերը չորացնելուց հետո պառկում եք քնելու: Քնի ժամանակ դուք շփվում եք բարձին, ճմրթելով և խառնելով մազերը: Իսկ եթե դուք սրբիչով փաթաթում եք գլուխը, ապա առավոտյան ստանում եք չափազանց խոնավ մազեր և «հիասքանչ» կորություն, որը հնարավոր չէ ուղղել: