Յուրաքանչյուր կին տարբերվում է մյուսից, սակայն կա իրերի ստանդարտ հավաքածու, որոնք յուրաքանչյուր կնոջ անհրաժեշտ են և նրան դարձնում են ժամանակակից և շքեղ։
Հագուստների այս կարևոր հավաքածուի մեջ կարևոր հանգամանքն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը կարելի է կրել բազմաթիվ անգամ ու տարբեր իրավիճակներում:
Յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի մաս պետք է կազմեն․
1․դասական սև կոստյումը,
2․սպիտակ շապիկը,
3․սև կաշվե բաճկոնը,
4․դասական ջինսը,
5․անձրևային վերարկուները,
6․սև կարճ զգեստը,
7․սև զուգագուլպաները,
8․ սև բարձրակրունկ կոշիկները,
9․թանկարժեք ակնոցները,
10․կաշվե պայուսակը։











