Տղամարդը 303 լիտր արյուն է հանձնել ու փրկել 1920 հոգու կյանք


Տղամարդը 303 լիտր արյուն է հանձնել ու փրկել 1920 հոգու կյանք
Նոյեմբեր 21 00:15 2019

Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչը 34 տարվա ընթացքում 303 լիտր արյուն է հանձնել։

Դեյվ Մահալիկը առաջին անգամ արյուն է հանձնել, երբ ընկերոջ մորն արյան փոխներարկում էր անհրաժեշտ։ Դրանից հետո նա մշտական դոնոր է դարձել։ Նա երկու շաբաթը մեկ գնում է իր տնից 160 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, որպեսզի կամավոր կերպով արյուն հանձնի։

 

34 տարվա ընթացքում տղամարդը 1920 հոգու կյանք է փրկել, նա մտադիր է շարունակել արյան դոնոր լինել մինչեւ անգամ 80 տարեկանում։ Ասում է՝ նրանք, ովքեր չեն կարող բարեգործություն անել, այսկերպ կարող են բացը լրացնել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Американец cдал 303 литра крови и спас 1920 жизней