«Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է մեծ գումարներ ծախսել ամռանը թիմի կազմն ուժեղացնելու համար:
Այս մասին հայտնում է «Liverpool Echo»-ն:
Տրանսֆերների համար մոտ 100 մլն ֆունտ դուրս կգրվի: «Լիվերպուլն» այս ամռանը դիտարկում է նաև բաժանվել մի քանի ֆուտբոլիստի հետ, և նրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը ևս կուղղվի կազմի ուժեղացմանը:
Այս կերպ, մերսիսայդցիները թիմի կազմն ուժեղացնելու համար մոտ 200 մլն ֆունտ կծախսեն:
«Լիվերպուլից» կարող են հեռանալ Մամադու Սակոն, Լուկաս Լեյվան, Դանիել Սթարիջը, Լազար Մարկովիչը, Քևին Ստյուրտը և մի շարք երիտասարդ խաղացողներ:










