Հայ թաեքվոնդոիստներն ավարտեցին մրցելույթները երիտասարդների Եվրոպայի առաջնությունում


Հայ թաեքվոնդոիստներն ավարտեցին մրցելույթները երիտասարդների Եվրոպայի առաջնությունում
Ապրիլ 9 14:00 2017

Սոֆիայում ընթացող թաեքվոնդոյի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ հանդես է եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հենրիխ Բադալյանը (68 կգ):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ մարզիկը պարտվել է առաջին գոտեմարտում եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:

Ավելի վաղ մեկնարկային մարտերում պարտվել էին նաև Ալբերտ Հովհաննիսյանն ու Գարեգին Մախմուրյանը (երկուսն էլ` 58 կգ):

Slaq.am - Լրատվական աղբյուր