Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած Քրիստիան Պալուսալուի անվան միջազգային 30-րդ հուշամրցաշարը: Արսենը երեք գոտեմարտերում 8։0 հաշվով հաղթել է մրցակիցներին՝ ոչ մի հնարավորություն չթողնելով նրանց։










