Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Մալագային»:
32-րդ րոպեին Սանդրո Ռամիրեսը բացել է խաղի հաշիվը:
65-րդ րոպեին կոպիտ խաղի համար Նեյմարը հեռացվել է խաղադաշտից:
Հանդիպման վերջին րոպեին «Մալագան» նաև 2-րդ գնդակն է ուղարկել Տեր Շտեգենի դարպասը. աչքի է ընկել Խոնին:
«Կապտանռնագույնները» չեն կարողանում օգտվել այն հանգամանքից, որ «Ռեալը» ոչ-ոքի խաղաց: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 69 միավորով մնում է 2-րդ հորիզոնականում՝ «արքայական» ակումբին զիջելով 3 միավոր: Ընդ որում, «Ռեալը» 1 խաղ պակաս է անցկացրել:










