Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր


Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Ապրիլ 8 21:11 2017

Շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը ելույթ ունեցան 105+ կգ քաշային կարգում:

Մինասյանը պոկում վարժությունում 211 կգ արդյունք է ցույց տվել՝ 6 կգ զիջելով վրացի մրցակցին:

Ռուբեն Ալեքսանյանը պոկել է 190 կգ:

Հրում վարժությունն այնքան էլ լավ չդասավորվեց Օլիմպիական փոխչեմպիոնի համար: Գոռը նախ գլխավերևում պահեց 235 կգ կշռող ծանրաձողը, սակայն 2 անգամ չկարողացավ բարձրացնել 240 կիլոգրամը:

Ռուբեն Ալեքսանյանը հրել է 244 կգ:

Երկամարտի հաշվարկում Գոռ Մինասյանը 446 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 434 կգ-ով բրոնզե մեդալակիր:

105+ կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Լա Տալախաձեն (երկամարտի արդյունքը՝ 467 կգ):