Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն


Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Ապրիլ 8 15:01 2017

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը 184 կգ պոկելով նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը բարձրացրեց 230 կգ, դարձավ նաև փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 414 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկեց 165 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով նա գրավեց յոթերորդ հորիզոնականը:

Ապրիլի 8-ին 19:10-ին մրցակցության մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: