Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը


Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը
Ապրիլ 8 18:00 2017

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կայքից։

Վարկանիշային նոր աղյուսակում 66 կգ քաշային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ տեղում է: Նույն քաշում 11-­րդ տեղում Կարեն Ասլանյանն է: 71 կգ քաշային կարգում 7-­րդ տեղում Վարշամ Բորանյանն է:

75 կգ քաշային կարգում 11­-րդ տեղում Կարապետ Չալյանն է, իսկ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 16­-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 13-­րդ հորիզոնականում է: