Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը


Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը
Հոկտեմբեր 20 23:29 2019

Մոսկվայում՝ «Красная Пресня» էլեկտրադեպոյում, հոկտեմբերի 17-ին կայացել է Վրաստանում ծնված հայազգի դիզայներ Ալեքսանդր Հարությունովի հիմնած Alexander Arutyunov բրենդի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությունը, որը, ինչպես գրում է woman.ru-ն, նվիրված է եղել Մոսկվայի մետրոպոլիտենին:

 

Հավաքածուում գերակշռում է սպիտակ գույնը, ասեղնագործությունների ու բարդ դետալների առատությունը:

Պոդիումով քայլել են ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելները, այլև ռուսական կինոյի ու շոու բիզնեսի աստղերը՝ Քեթի Թոփուրիան, Դարյա Մորոզը, Եկատերինա Վարնավան, այլք:

 

«Ինչպես շատերի համար, այնպես էլ ինձ համար ինչ-որ ժամանակ Մոսկվան դարձավ խիստ և հրաշալի ցատկահարթակ դեպի մեծ կյանք ու նոր աշխարհ: Դեռահաս տարիքում տեղափոխվելով այստեղ՝ ես դեմ առ դեմ մնացի այս մեծ քաղաքի հետ, որը վախ էր ներշնչում: Մոսկովյան մետրոն ինձ համար այն վայրը դարձավ, որտեղ հազարավոր մարդկանց մեջ դու կարող ես լինել ամենամիայնակ մարդն աշխարհում…»,- ասել է դիզայները: