Կուրծքը մեծացնելու և փոքրացնելու դիետա


Կուրծքը մեծացնելու և փոքրացնելու դիետա
Հոկտեմբեր 20 21:44 2019

Մեր տատիկները համոզված էին, որ շատ կաղամբ ուտելու դեպքում փոքր կուրծքը կմեծանա: Սակայն կաղամբի դիետան ոչ մի ազդեցություն չունի կրծքի չափերի վրա: Դուք իհարկե ուզում եք` Ձեր կուրծքն ավելի ձիգ և ավելի բարձր լինի: Այդ դեպքում Ձեզ կարող են օգնել այս մթերքներ ներառող դիետաները:
– Քնելուց առաջ կերեք 30 գ եփած հավի միս և վրայից խմեք կիտրոնի թարմ քամած հյութ:
– Կրծքագեղձերի հյուսվածքներն ամրացնելուն կօգնեն հանքային հավելումները. օրվա մեջ օգտագործեք 1200 մգ կալցիում և 200 մգ մագնիում:
– Կրծքի «պաշարներն» անհրաժեշտ տարրերով լրացնելու համար քնելուց առաջ խմեք 1 բաժակ տաք կաթ՝ 1 թեյի գդալ մեղրով: Կաթը հարուստ է կալցիումով, իսկ մեղրը՝ մագնիումով:
– Կնոջ կուրծքն անհրաժեշտ է «սնուցել» ցողով: Այն պրոֆիլակտիկ միջոց է մաստոպատիայի դեմ: Ցողի պակասը լրացնելու համար Ձեր սննդակարգի մեջ ներառեք ընկույզ և ձկնեղեն:


Կրծքի ձևը պահպանելու գաղտնիքները

 
 
Реклама 08

Կուրծքը միշտ «բարձունքի վրա» պահելու համար գոյություն ունեն մի քանի փոքրիկ խորամանկություններ ևս:
– Կրծքի արժանիքներն ընդգծելու համար մեջքը միշտ ուղիղ պահեք՝ միաժամանակ ուղղելով նաև ուսերը:
– Մոռացեք փափուկ և խորը բազմոցների և բազկաթոռների մասին: Դրանք հարմարավետ են, բայց կուրծքը դրանց մեջ գրեթե «անտեսանելի» է դառնում: Հակառակ դրան, ուղիղ մեջքով չոր աթոռին նստելը թեև հարմարավետ չէ, փոխարենը գայթակղիչ «կլորությունները» լայն բացվածքի միջից բավականին ախորժելի են երևում:
– Խորհուրդ չի տրվում նիհարել այն ժամանակ, երբ զբաղված եք Ձեր կրծքի գեղագիտական խնդիրներով: Նիհարելու դեպքում առաջին հերթին ճարպազրկվում են ոչ թե մարմնի պրոբլեմային մասերը, այլ կաթնագեղձերը, և դրանք կախ են ընկնում դատարկ պարկերի նման: Իսկ ահա քաշն ավելանալու դեպքում կրծքագեղձերում ճարպը կուտակվում է միայն մեջքի, փորի և կոնքերի շրջանում բավարար չափով պաշարվելուց հետո:


Յուրաքանչյուր հավաքած կիլոգրամի դեպքում աջ և ձախ ստինքները միասին «լիցքավորվում» են ընդամենը 20 գրամով: Այնինչ 10 կգ քաշ գցելու դեպքում երկու ստինքներից միասին պակասում է 200 գ: Պատկերացրեք՝ ինչ տեսք կունենաք այսպիսի բաշխման դեպքում:
– Լողը կրծքի համար լավագույն մարզանքն է: Մասնագետները հավատացնում են՝
կուրծքը ձևավորելու լավագույն գործուն միջոցը սառը ջուրն է:
1. Ծալելով տարածած ձեռքերի արմունկները՝ մատներն ագուցեր և դրեք ծոծրակի տակ: Արմունկներով հենվելով գետնին՝ կրծքավանդակը բարձրացրեք դեպի վեր և որքան հնարավոր է երկար մնացեք այդ դիրքում: Կրկնեք 3-4 անգամ:
2. Ձգեք ձեռքերը իրանի երկարությամբ: Դանդաղ ծալեք ոտքերը՝ կրունկներով դիպչելով նստատեղին: Աշխատեք ոտնաթաթերը չկտրել գետնից: Վարժությունը կրկնեք 8-10 անգամ:
3. Ծալեք ծնկները՝ ոտնաթաթերը ձգելով դեպի նստատեղը: Ձեռքերը տարածեք դեպի կողմերը՝ իրանին ուղղահայաց: Բարձրացրեք մեջքակոնքային հատվածը 5-7 սմ վերև: Աշխատեք գետնից չկտրել թիակները և ձեռքերով չօգնել ինքներդ Ձեզ: Որքան հնարավոր է երկար մնացեք այդ դիրքում: Վարժությունը կրկնեք 2 անգամ:
4. Պառկեք փորի վրա, ծալեք ծնկները: Ձեռքերը տարածեք դեպի կողմերը՝ մոտ մեկ մետր երկարությամբ և դրանցով հենվեք գետնին: Շատ դանդաղ ձիգ բարձրացում արեք և վերադարձեք ելման դիր: Կրկնեք 10-20 անգամ: