Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ծանրամարտի մարզադպրոց կբացվի, որը կկրի աշխարհի կրկին և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Մարզադպրոցներից առաջինը կլինի Ստեփանակերտում և կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը, իսկ երկրորդը՝ Շուշիում՝ Նազիկ Ավդալյանի անվամբ:
Реклама 05
Այս օրերին Հայաստանի ծանրամարտի ընտրանին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ Ստեփանակերտում է: