Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է. Աշոտյանը՝ Փաշինյանին


Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է. Աշոտյանը՝ Փաշինյանին
Մարտ 27 20:07 2024

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետեւ համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ եւ հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կավ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետեւությունների գայթակղությանը չեմ տրվի:

Սակայն դրան գումարելով նաեւ Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը եւ այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաեւ ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որեւէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել եւս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը եւ թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային զլմների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ոզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաեւ վառոդով: