ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել տեղահանված արցախցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել տեղահանված արցախցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիս 23 17:26 2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած հայրենակիցներին հերթական աջակցությունն է տրամադրել։ Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հաստատված արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։

ԶՊՄԿ–ի աշխատակիցները համայնքապետարանների հետ համագործակցելով՝ փուլ առ փուլ կարիքների գնահատում են իրականացրել, որից հետո արդեն տրամադրել հասցեական օգնություն։