Ռուբեն Վարդանյանի կալանքը 5 ամսով երկարաձգվեց. պաշտպանը դա անօրինական և անհիմն է համարում


Ռուբեն Վարդանյանի կալանքը 5 ամսով երկարաձգվեց. պաշտպանը դա անօրինական և անհիմն է համարում
Մայիս 16 14:07 2024


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանակն լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։

«Քննիչն ամեն անգամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քննությունը և հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Պատասխանները ձևական բնույթ են կրում, կրկնվում են։ Ընդ որում, մարդը, ում մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Չկա պատկերացում, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատը կարող է նշանակվել ևս 6-9 ամիս հետո»,– ասել է ՌԴ-ում պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան։ Բացի այդ, ըստ Բուրկովսկայայի, պարզ չէ, թե արդյոք դատավարությունը բաց կլինի, չնայած այն հանգամանքին, որ բաց դատավարությունը գործընթացի օրինականությունն ապահովելու միակ միջոցն է: