Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին


Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին
Մայիս 16 12:40 2024

ՀՀ անունից սահմանագծման և սահմանազատման պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով, հակառակ դեպքում, դա ապօրինի է։ Իսկ միջազգային պարտավորությունը պետք է վավերցվի և՛ ԱԺ-ի կողմից, և՛ ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Ուստի, այն պաշտոնյաները, որոնք այդ փաստաթղթերը ստորագրում եմ, ուզում եմ նորից իրենց համար կրկնել՝ դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք»,-ասաց Չալաբյանը։