Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին


Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Մայիս 6 17:05 2024



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ։ Նրանք մոտեցան ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, Բագրատ Սրբազանին, Սուրեն Պետրոսյանին և իրենց աջակցությունը հայտնեցին նրանց։

 

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սեւանի թերակղզու խաչմերուկից։