Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին


Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին
Մայիս 6 12:36 2024

Արդեն չորս օր է Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել՝ Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դրանով պայմանավորված պաշտպանության կողմը քիչ առաջ քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»,- գրել է Ալեքսանյանը