Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ)


Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան (Տեսանյութ)
Մայիս 4 16:26 2024

Կիրանցեցի 96-ամյա Լենա տատն օրհնեց ու բարի ճանապարհ մաղթեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք քայլերթով այսօրվանից կուղևորվեն դեպի Երևան:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց` ճանապարհին ծխախոտներ չլինեն, որևէ տեսակի հայտարարություններ, գոռում-գոչյուններ չանեն:

Սրբազանն ասաց, որ այսօր կգիշերեն Հաղարծինում, առավոտյան կմասնակցեն պատարագի, հետո կշարունակեն ճանապարհը: