Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան:
«Մենք այրունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի ու կասեցվի, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազանը:
Բագրատ Սրբազանը նշեց` մենք զոհված տղաներին հայրենիք ու երազանք ենք պարտք:
«Մեր իղձերն ավելի մեծ են, քան` մեր կյանքը»,- նշեց Սրբազանը:
Նախատեսվում է, որ մայիսի 9-ի երեկոյան պետք է Երևանում լինեն շարժման անդամները: