Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ


Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ապրիլ 30 16:11 2024

Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքներն ավարտվել են, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս ՝ ոչ։ Դրանք արվել են, բայց չեն ավարտվել։ «Փաստինֆո»-ին ասել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի համայնքապետ Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ այսօր ոչ մի աշխատանք չի կատարվում։

Արդյո՞ք տեղեկություն ունեն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի հողատարածքների վերադարձնելու հնարավորության մասին․ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ համայնքապետն ասել է, որ նորություն չկա։