Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել


Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Ապրիլ 25 15:16 2024

Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել, Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 17 մասնակից, Նոյեմբերյանում՝ 12»,-հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ հանրապետության տարբեր մարզերում և Երևանի մի քանի փողոցներում քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի՝ բողոքի ակցիաներ են իրականացնում։