Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը


Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը
Ապրիլ 23 19:04 2024

Հայտնի բժիշկ, բգթ Արայիկ Ղարիբյանը, ով նախկինում զինվորական բժիշկ էր, այսօր` Երեւանի հայտնի ԲԿ-ներից մեկի փոխտնօրենը, հրապարակավ իր ամոթանքն է տվել զինակից երկրապահներին ու ԵԿՄ -ին` վայր դնելով իր ԵԿՄ անդամատոմսը․

«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,-սոցցանցի իր էջում գրել է բժիշկը: