Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար


Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար
Ապրիլ 23 15:17 2024

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հրաժարական չի տալու։ «Իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ»,- այսօր լրագրողներին ասաց նա։

Շահինյանը շատ վատ է տանում այն ամենը, ինչ այսօր կատարվում է Տավուշում։

«Ինչի՞ համար պետք է լիներ սա, ժողովո՛ւրդ, մենք արյունով ենք այս հողը գծած եղել, ես չգիտեմ՝ ոնց ենք սահմանազատելու, դա ինձ համար ծայրահեղություն է»,- ասաց Կիրանցի վարչական ղեկավարը։