«Սա մաշվելու ա, պիտի փոխվի, դաշտը մի քիչ թեքություն ունի». Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)


«Սա մաշվելու ա, պիտի փոխվի, դաշտը մի քիչ թեքություն ունի». Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
Ապրիլ 20 13:17 2024

Նիկոլ Փաշինյանը այցելել է Լոռու մարզի Մեդովկա բնակավայրի նորակառույց հիմնական դպրոց։ Մտնելով դպրոցի ֆուտբոլի դաշտ՝ Փաշինյանը հայտնել է իր դժգոհությունները։

 
 

 

«Սա մաշվելու ա, պիտի փոխվի, չգիտեմ՝ ինչքան ժամանակը մեկ, բայց պետք է փոխվի։ Հիմա գնում ենք դպրոցներ, տեսնում ենք՝ 4-5 հատ անցք կա կարկատված, չնայած եթե երեխեքը կարողանան լավ գործեն, դա ավելի լավ»,- ասել է Փաշինյանը՝ խոսելով դարպասների ցանցերի մասին, ապա անդրադարձել դաշտի թեքությանը։


«Դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....»,- ասում է նա, ինչին ի պատասխան նշում են, որ դաշտը երկկողմանի թեքություն պիտի ունենա, Փաշինյանը հակադարձում է․ «Ոնց որ միակողմանի է․․․ սեփականության զգացման պակասություն կա, հլը գնդակը տվեք»։

 

Փաշինյանը գլորում է գնդակը և ասում՝ նորմալ է։